Հյուսիսից հարավ` դեպի կլոր սեղաններ

Այսօր գիտագործնական հավաքի 3-րդ օրն է: Հյուսիսային դպրոց-պարտեզի մի խումբ սովորողների հետ մասնակցեցինք Հարավային դպրոց-պարտեզում կայացած կլոր սեղանի: Հաճելի էր ծանոթանալ դասավանդողների նախագծերին, իսկ առավել ևս՝ հետևել, թե սովորողներն ինչպես են անձամբ ներկայացնում իրենց ունեցած մասնակցությունը այս կամ այն աշխատանքներին: Որպես  անգլերեն լեզվի դասավանդող ինձ առավել հետաքրքիր էր ծանոթանալ Աննա Գանջալյանի՝ Կրտսեր դպրոցում իրականացրած նախագծերին, դրանց կազմակերպմանն ու արդյունքներին: Բավականին արդյունավետ  է Աննա Գանջալյանի «Անգլերենն իմ ընտանիքում» նախագիծը, որի շրջանակն այնքան ընդարձակ է, որ ներառում է առօրյա կյանքում կիրառվող գրեթե ողջ բառապաշարը: Էլ ի՞նչ է պետք կրտսեր դպրոցականին, քան կարողանալ անգլերեն ներկայացնել իր ընտանիքի անդամներին, բնակարանը կամ սիրած խաղալիքները:

Սովորողների ստեղծած տեսաֆիլմերը կդիտենք նաև Հյուսիսային դպրոցի սովորողների հետ՝ ծանոթանալով թե՛ նյութի հեղինակների, թե՛ նրանց ստեղծած աշխատանքների հետ: Այս և մյուս նախագծերը կարող են օրինակ ծառայել ու ցանկություն առաջացնել մյուս սովորողների մեջ՝ նույնպես պատմելու իրենց մասին և անգլերենը դարձնելու ընտանեկան նախագիծ: Առավել տպավորիչ էր սովորողների ստեղծած էլեկրոնային գիրքը, որը ձևավորված էր նրանց Paint-ով նկարած նկարներով, փոքրիկների հորինած հեքիաթներով և դրանց անգլերեն թարգմանությամբ, որը կատարվել է 5-րդ դասարանի սովորողների կողմից:

16176907_1223053914408503_1044416739_n16143916_1223053891075172_1692069884_n

 

 

One thought on “Հյուսիսից հարավ` դեպի կլոր սեղաններ

  1. Pingback: Հունվարյան գործունեության հաշվետվություն (2017թ.) – MKHITAR SEBASTATSI EDUCATIONAL COMPLEX

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s